Ռուսական Սու-27 կործանիչը Սեւ ծովի վրա ԱՄՆ ՌՕՈւ-ին պատկանող երկու հետախույզ ինքնաթիռ է որսացել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հետախույզ ինքնաթիռներին որսալու համար օդ է բարձրացվել Հարավային ռազմական օկրուգի Սու-27 կործանիչը:
Արդյունքում հետախույզ ինքնաթիռները փոխել են ուղղությունը:
Նշվում է, որ այն բանից հետո, երբ ամերիկյան ինքնաթիռները փոխել են ուղղությունը, ռուսական կործանիչը բարեհաջող վերադարձել է օդանավակայան:
Հաղորդվում է նաեւ, որ ռուսական ինքնաթիռի թռիչքը կատարվել է միջազգային կանոններին համապատասխան: