Բեյրութում պայթյունի զոհերի թիվը հասել է 154-ի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sky News Arabia-ին:

Ավելի վաղ հաղորդվել է 149 զոհի եւ ավելի քան 5000 տուժածի մասին:

Ավելի ուշ Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը, հայտնել է, որ 120 տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: