Լեհաստանը երկարացրել է 45 երկրների հետ ավիահաղորդակցության արգելքը:

«Կորոնավիրուսի տարածման ռիսկի պատճառով անհրաժեշտություն է առաջացել ավիահաղորդակցության ոլորտում արգելք սահմանելու համար»,-ասվում է կառավարության հրամանագրում: 45 երկրների ցուցակում են ներառվել Ռուսաստանը, Բոսնիա եւ Հերցեհովինան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Մոլդավիան, Օմանը, Սինգապուրը, ԱՄՆ-ը եւ Չեռնոգորիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: