Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը, հիմք ընդունելով 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը եւ դրա հիման վրա ներկայացված ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը , վերսկսում է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հանրային քննարկումների՝ համավարակի պատճառով ընդհատված շարքը՝ այս փուլում դրանք կազմակերպելով առցանց եղանակով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի պաշտոնական կայքից։

Հանրային քննարկումներին մասնակցելու և  իրենց առաջարկությունները ներկայացնելու համար հրավիրվում են  արտախորհրդարանական կուսակցությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, փորձագետները և  բոլոր հետաքրքրված անձինք:

Առաջին քննարկումը վերաբերելու է Նախընտրական քարոզարշավ, քարոզարշավի ֆինանսավորում, վարչական ռեսուրսի չարաշահման արգելքի թեմաներին։ Այն կկայանա օգոստոսի 11-ին, ժամը 14:00-17:00։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով