«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին» հարցազրույցների շարքի հինգերորդ մաս.

Ապրիլյան պատերազմն ինչպե՞ս ազդեց ԼՂ հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների վրա։

Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այնպես անել, որ այս պատերազմը որեւէ օգուտ չբերեց Ադրբեջանին։ Հիշում եք՝ Ալիեւն ասաց, որ փակ դռների հետեւում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Իհարկե, այս հայտարարությունը վկայում է, շատ ուղիղ ձեւով վկայում է մեր դիվանագիտական հաջողությունների մասին։

Ապրիլյան պատերազմից հետո եղե՞լ է որեւէ այլ բարելավում բանակցային գործընթացում։

Մեր դիվանագիտական հաջողություններից էին նաեւ, անշուշտ, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները։ Ռազմական գործողություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որ ուժի մեջ է մնում 1994 թվականի հրադադարի եռակողմ համաձայնագիրը։

Հնարավո՞ր էր դիվանագիտական ճակատում ձեռքբերումներն օգտագործել հօգուտ հայկական կողմի։

Մինսկի խմբի համանախագահ երկրները բարձր մակարդակով հայտարարություններ արեցին՝ համաձայն որոնց, անհրաժեշտ էր ստեղծել միջադեպերի քննության միջազգային մեխանիզմներ։ Սա չափազանց կարեւոր ձեռքբերում է։ Այժմ հարց է, թե մենք ինչպես կարող էինք օգտագործել Ապրիլյան պատերազմի արդյունքները եւ թե ինչու 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո «հեղափոխական իշխանություններն» անտեսեցին եւ չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները։

Սա այս թեմայի վերաբերյալ 5 պատասխաններից մեկն է։ Սերժ Սարգսյանը ոչինչ չունի թացնելու, նշված է տեսանյութում։