Ուրբաթ Air India Express հնդկական ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ Կոշիկոդ քաղաքում (Կերալա նահանգ) դուրս է եկել թռիչքուղուց։ Այդ մասին հաղորդում է ANI գործակալությունը թվիթերյան իր էջում։

NDTV հեռուստաալիքի տվյալներով՝ ավելի քան 30 ուղեւոր հոսպիտալացվել է։ Ինքնաթիռում գտնվել է շուրջ 180 ուղեւոր, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Reuters-ը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցչին, հաղորդում է, որ Հնդկաստանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով զոհվել է, ամենայն հավանականությամբ, 2, վիրավորվել՝ 35 մարդ։