Յակուտիայի հյուսիսում հայթայթել են Ռուսաստանի պատմության մեջ ամենախոշոր ալմաստը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Քարն ունի 47 х 24 х 22 չափսը եւ կշռում է 236 կարատ։

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ալմաստը 120-230 միլիոն տարեկան է։

Այն ունի հագեցած դեղնա-շագանակագույն երանգավորում։ «Ալրոսի ադամանդներ» ընկերության մասնաճյուղի տնօրեն Պավել Վինիխինի խոսքով՝ այդ գտածոն եզակի է ոչ միայն Ռուսաստանի համար։

Թանկարժեք քարը փոխանցվել է մասնագետներին գնահատման համար։