Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ներգաղթյալներին համեմատել է կենսաբանական ռումբի հետ: Այս մասին նա հայտարարել է Kossuth ռադիոյի եթերում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Նա իր հայտարարությունը բացատրել է նրանով, որ անօրինական ներգաղթյալները կենսաբանական սպառնալիք են ներկայացնում Հունգարիայի համար՝ նոր կորոնավիրուսի տարածման պատճառով:

Նա նաեւ կոչ է արել անհապաղ դադարեցնել անօրինական եւ չվերահսկվող միգրացիան:

Քաղաքական գործչի կարծիքով՝ ներգաղթյալին պետք է դիտարկել որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր:

Օրբանը հավելել է, որ իրավապաշտպանները , որոնք միգրանտներին են պաշտպանում, «լիբերալ նվնվացողներ են»: Նա ՆԳՆ-ին կոչ է արել շարունակել կանխել անօրինական ներգաղթի փորձերը: