ԵՄ խորհուրդը 1-ով կրճատել է օտարերկրյա պետությունների ցանկը, որոնց հետ միության անդամներին թույլատրվում էր բացել արտաքին սահմանները՝ բացառելով ցանկից Մարոկկոյին։ Այդ մասին ասվում է ուրբաթ ԵՄ Խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Խմբագրված ցանկն ուժի մեջ է մտնում օգոստոսի 8-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Առաջարկների մեջ (ԵՄ Խորհրդի) ներկայացված չափորոշիչների եւ պայմանների հիման վրա օգոստոսի 8-ից Եվրամիության անդամ երկները կարող են աստիճանաբար չեղարկել արտաքին սահմանները հատելու սահմանափակումները հետեւյալ երկրների քաղաքացիների համար․ Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թաիլանդ, Թունիս, Ռուանդա, Վրաստան, Ուրուգվայ»,-ասվում է հայտարարության մեջ։