Կատալոնիայի խորհրդարանը հաստատեցլ է բանաձեւ, որում նշվում է, որ տարածաշրջանը չի ճանաչի Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI: Նախաձեռնությանն աջակցել են ինքնավար համայնքի անկախությանը սատարող քաղաքական ուժերը, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով El Periodico-ն:

Լիագումար նիստը կայացել է Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Թորայի համապատասխան խնդրանքից հետո: Նիստին քննարկվել է «Իսպանական միապետության ճգնաժամի հետեւանքով առաջացած քաղաքական իրավիճակը»: «Խորհրդարանը հայտարարում է, որ Կատալոնիան հանրապետական ​​է, ուստի այն չի ճանաչում եւ չի ցանկանում ունենալ որեւէ թագավոր»,- նշվում է փաստաթղթի տեքստում:

Դրանում նաեւ նշվում է, որ Բուրբոնների դինաստիան «պատմական աղետ է Կատալոնիայի համար»: Բանաձեւը վերաբերում է «Կատալոնական հանրապետությանը»` որպես ինքնավար տարածաշրջանի անկախությանը հասնելու «միակ միջոց»:

Կատալոնիայի խորհրդարանն առաջին անգամ չէ, որ քվեարկում է նման բանաձեւի հարցով: Այդպես, հուլիսի 21-ին տարածաշրջանային պալատը հաստատեց հանձնաժողովի եզրակացությունը Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման հետաքննության վերաբերյել, որը սահմանափակում էր տարածաշրջանի ինքնակառավարումը 2017 թվականի անջատողական ճգնաժամի թեժ պահին: Բանավեճի ընթացքում ինքնավար շրջանի խորհրդարանը, մասնավորապես, հաստատեց Իսպանիայի թագավորի` գահից հրաժարվելու կոչը: