Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 7-ին, ժամը 17.50-ին, նախաքննական մարմնին կամավոր ներկայացել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձը) 1-ին մասի և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող Էդմոն Փ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Խափանման միջոցը՝ կալանք: