Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 7-ին, ժամը 18.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման են ենթարկել Լեյլի Մ.-ին, որին փետրվարի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժինը հետախուզում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Խափանման միջոցն ընտրվել է ստորագրությունը:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: