Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեծ վնասներ կրած լիբանահայերին օգնելու համար Պոլսո Հայոց պատրիարքարանը հատուկ հաշվեհամար է բացել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը պատրիարքարանի հայտարարության մեջ նշվել է, որ պայթյունից հետո անմիջապես  Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Սրբազանը կապի մեջ է եղել  Արամ Առաջին կաթողիկոսի հետ։

Պատրիարքարանի հայտարարության մեջ կոչ է արվել օգնել լիբանանահայերին եւ գումարները փոխանցել հատուկ բացված հաշվեհամարներին։