Նյու Յորքի նահանգապետը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս պաղպաղակի արտադրության ժամանակ դրան թունդ ալկոհոլային խմիչքներ ավելացնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Travel and Leisure-ին:

Երկու տարի առաջ նահանգապետ Էնդրյու Կուոմոն թույլ էր տվել գարեջրով եւ սիդրով պաղպաղակի արտադրությունը: Այժմ քաղցրավենիքի մեջ կարելի է լիկյոր ավելացնել: Իշխանությունները կարծում են, որ այս օրենքը կխթանի փոքր բիզնեսը, թույլ կտա Նյու Յորքի ֆերմերներին, խմիչքներ եւ կաթնամթերք արտադրողներին բավարարել սպառողների պահանջարկը:

Ըստ կանոնների՝ պաղպաղակը չպետք է պարունակի ավելի քան հինգ տոկոս ալկոհոլ: Եվ այս աղանդերը չի կարելի օգտագործել 21 տարեկանից ցածր անձանց:

Պաղպաղակ արտադրողները ասում են, որ թունդ ալկոհոլի եւ սերուցքային պաղպաղակի համադրությունը բացում է համերի հսկայական ներկապնակ, որտեղ իմպրովիզացիայի հնարավորություն կա: Բացի լիկյորից, գարեջրից եւ սիդրից, կա նաեւ պաղպաղակի գինով եւ թխկու բուրբոնով տարբերակ: