Երեւանի Զվարթնոց օդանվակայանից այսօր` օգոստոսի 8-ին, առաջին ինքնաթիռն է մեկնում Բեյրութ` օգնություն հասցնելու հուժկու պայթյունից տուժած  քաղաքին:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հատուկ չվերթով Բեյրութ կուղարկվի  դեղորայք, բուժսարքավորումներ, սնունդ եւ այլ պարագաներ:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստի պայթյունից զոհվել է 13 հայ, 250–նն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, կան անհետ կորածներ: Զոհվածների մեծ մասի անունները հայտնի են, զգալի թիվ են կազմում երիտասարդ աղջիկները։

Ընդհանուր առմամբ՝ պայթյունից զոհվել է 137 մարդ, 5 հազարից ավելին վիրավոր է, 80-ն անհետ կորած են։ Լիբանանի իշխանությունը տնային կալանքի է ենթարկել նավահանգստի ղեկավարությանը՝ մինչեւ հետաքննության ավարտը: