Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը շաբաթ օրը ցուցարարներին ուղղված իր ուղերձում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ճգնաժամից դուրս գալու լուծում է անվանել:

Արտահերթ ընտրությունների անցկացումը դառնում է Լիբանանում ճգնաժամից դուրս գալու միակ լուծումը: Այս մասին շաբաթ օրը քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է վարչապետ Հասան Դիաբը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Իրավիճակը պահանջում է բացառիկ որոշումների ընդունում, եւ ճգնաժամից դուրս գալու միակ ելքը արտահերթ ընտրություններն են»,- ասել է նա: Դիաբը խոստացել է երեքշաբթի կառավարության նիստում նման նախաձեռնությամբ հանդես գալ: Նրա կարծիքով՝ կառավարությունը կարող է երկու ամիս իշխանության գլուխ մնալ, որպեսզի «ազգային որոշում պատրաստի»: