Ամբոխը եւս մեկ տուն է հրդեհել Մաշտոցի փողոցում, ևս մեկ տուն՝ Թումանյան փողոցում: Ավելի վաղ հրդեհել էին երկու տուն՝ Մյասնիկյան եւ Նալբանդյան փողոցներում: Նշենք, որ այս բոլոր տները կապված են Art-Seg հյուրանոցի սեփականատիրոջ հետ, հյուրանոցն առաջինն էին հրդեհել, հայտնում է JNEWS-ը:

Ախալքալաք է ժամանել Սամցխե Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:

Նշենք, որ հայաբնակ Ախալքալաքում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ախալքալաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ա. Թորոյանի խոսքերով՝ իրենց մոտ է տեղափոխվել մի վիրավոր, եւս մեկ մարդ տեղում մահացել է: Հիվանդանոցի մոտ մի քանի մեքենա են ջարդել։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպը վերածվել է խոշոր բախումների։