Սումգայիթում ադրբեջանցին խեղդել է հղի կնոջը։ haqqin.az-ի հաղորդմամբ՝ նախօրեին երեկոյան 23:00-ին տեղեկատվություն էր ստացվել, որ Սումգայիթի բնակչուհի Շախան Ահմեդովան (ծնված 1987 թվ․) խեղդվել է ծովում։

Դատախազության աշխատակիցներն անմիջապես զննել են դեպքի վայրն ու իրականացրել այլ գործողություններ։ Հետաքննության հիման վրա հիմնավոր կասկածներ էին առաջացել, որ Սումգայիթի բնակիչ Անար Ահմեդովը վեճի արդյունքում խեղդել է իր հղի կնոջը, որի հետ գնացել էր ծով։ Դեպքը տեղի է ունեցել հանգստյան կենտրոններից մեկի տարածքում։

Դեպքի առիթով Սումգայիթում հարուցվել է քրեական գործ հղի կնոջ սպանություն հոդվածի հատկանիշներով, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Անար Ահմեդովը բերման է ենթարկվել կասկածյալի կարգավիճակով։