Կուբայի իշխանությունները կրկին լոքդաուն են սահմանում հանրապետության մայրաքաղաք Հավանայում նոր վարակակիրների թվի աճի ֆոնին։

Դա նշանակում է փակ ռեստորաններ, սրճարաններ եւ լողավազաններ, լողափեր մուտք գործելու արգելք եւ հասարակական տրանսպորտի աշխատանքի դադարեցում, հաղորդում է DW-ը։

Առողջապահության նախարար Խոսե Պորտալը բնութագրել է իրավիճակը որպես համաճարակի նոր բռնկում, որը սպառնում է ամբողջ բնակչությանը։ Նա հատկապես ընդգծել է Հավանայի սահմաններից դուրս իրավիճակին հետեւելու անհրաժեշտությունը՝ հղում անելով ասիմպտոմ վարակակիրների թվի զգալի աճին։