Բելառուսում փակվել են ընտրատեղամասերը, հանձնաժողովները սկսել են ձայների հաշվարկը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 79 տոկոս։

Անցկացված exit poll-ի արդյունքները վկայում են, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքում է ձայների 79,7 տոկոսը, Սվետլանա Տիխանովսկայան՝ 6,8 տոկոսը, Աննա Կանոպացկայան՝ 2,3 տոկոսը, Անդրեյ Դմիտրիեւը՝ 1,1 տոկոսը, իսկ Սերգեյ Չերեչենը՝ 0,9 տոկոսը, իսկ բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 9,2 տոկոսը։

Հարցումն անցկացվել է ամբողջ երկրի 320 ընտատեղամասերում։ Հարցազրուցավարներն առաջարկել են քվեարկածներին մասնակցել անանուն հարցման եւ պատասխանել հարցին, թե ում օգտին են նրանք քվեարկել։ Հարցին պատասխանել է ընտրողների 67,6 տոկոսը, հրաժարվել է պատասխանել 32,4 տոկոսը։ Ընդհանուր առմամբ հարցվել է 12 340 մարդ։