Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ հշ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ձեռամբ:

Ս. Պատարագին ներկա են եղել Լիբանանում  Հայաստանի Հանրապետության դեսպանը, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պատվիրակությունը, Լիբանանում հայ պատգամավորները, եւ կուսակցությունների ներկայացուցիչներ:

Վեհափառ Հայրապետը  ասաց. «Լիբանանի հայությունը, ողջ հայ ազգը քեզ հետ է: Լիբանանի հայության  հզորացումը Հայաստանի ու սփյուռքի հզորացումն է: Լիբանանի հայությունը պետության հետ է, սակայն դեմ է պետական իրենց պաշտոնները չարաշահող պատասխանատուներին»:

 Պատարագի ավարտին տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ` պայթյունից մահացած հայերի հոգիների հանգստության համար: