Մինսկում սկսել են ցրել ցուցարարներին, ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ: Ակցիայի մասնակիցների եւ ՕՄՈՆ-ի միջեւ բախումները սկսվել են կիրակի երեկոյան Մինսկի կենտրոնական Մաշերովի եւ Հաղթողների պողոտաների խաչմերուկում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով իր թղթակցին Միսնկայում:

Բելառուսի ոստիկանությունը սկսել է խիստ կերպով ցրել ցուցարարներին Մինսկի կենտրոնական Հաղթանակի հրապարակից, որտեղ մի քանի հարյուր մարդ է հավաքվել, ովքեր համաձայն չեն նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Բողոքի ակցիայի մասնակիցների` շղթան կոտրելու փորձերից հետո ԱՄՈՆ-ը մի քանի լուսաձայնային նռնակ է կիրառել: Արդյունքում մարդիկ են տուժել, ցուցարարներից մեկը, ով գլխի վնասվածք էր ստացել, տարել են շտապօգնության ավտոմեքենայով: