Ավիաընկերությունները վերսկսում են չվերթները Ռուսաստանից դեպի Թուրքիայի կուրորտային քաղաքներ՝ Անթալիա, Բոդրում եւ Դալաման, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանը օգոստոսի 1-ից վերսկսել է կորոնավիրուսի պատճառով դադարեցված չվերթները դեպի Անկարա եւ Ստամբուլ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիա: Բացի այդ, թույլատրվել են չվերթներ դեպի Տանզանիա:

«Աերոֆլոտ», S7, «Ուրալյան ավիաուղիներ», Royal Flight, «Պոբեդա», «Իկար», Red Wings, «Հյուսիսային քամի», Azur air, «Ռոսիա» եւ Ifly ավիաընկերությունները չվերթներ կիրականացնեն Մոսկվայից դեպի Դալաման: Մոսկվա-Բոդրում չվերթները կիրականացնեն Royal Flight-ը, «Հյուսիսային քամին», Azur air եւ «Աերոֆլոտը»:

Սանկտ Պետերբուրգից թուրքական քաղաքներ կմեկնեն «Ռոսիան», «Հյուսիսային քամին», Red Wings-ը, Ifly-ը եւ «Ուրալյան ավիաուղիները»: