Նիգերում հարձակում են գործել մարդասիրական առաքելության աշխատակիցների խմբի վրա՝ սպանելով Ֆրանսիայի 6 քաղաքացիների, նրանց գիդին եւ վարորդին, հաղորդում է BBC News-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

Նշվում է, որ հրաձիգները ժամանել են մոտոցիկլներով եւ կրակ բացել ֆրանսիացիների ուղղությամբ:

Ֆրանսիայի նախագահի գրասենյակում հաստատել են տեղեկությունը:

Նշվում է նաեւ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Նիգերի նախագահ Մահամադ Իսուֆուի հետ:

Հեռախոսազրույցի մանրամասները հայտնի չեն: