Բեյրութում պայթյունի հետեւանքով փլուզվել է Սուրսոկ պալատը, որը վերապրել է Օսմանյան կայսրության անկումն ու երկու համաշխարհային պատերազմներ, հաղորդում է Associated Press-ը:

Այն կառուցվել է 160 տարի առաջ:

1975-1990 թվականներին քաղաքացիական պատերազմից հետո պահանջվել է 20 տարի դրա վերակառուցման համար:

Գործակալությունը փլուզումից լուսանկարներ է հրապարակել:

Նշվում է, որ պայթյունի հետեւանքով հասցված վնասը 10 անգամ գերազանցում է քաղաքացիական պատերազմի ժամանակ հասցված վնասը: