Միսնկում ցուցարարների ուղղությամբ կրակելու կադրերը հայտնվել են համացանցում։ Տեսանյութը հրապարակել է Telegram–ի Nexta LIVE ալիքը։

Telegram–ի «Readovka» ալիքի փոխանցմամբ, ուժայինները ռետինե գնդակներ են օգտագործել։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Բելառուսի մայրաքաղաքում սկսվել են ցուցարարներին ցրելու գործողությունները, դուրս են բերվել ջրցանները։

Հիշեցնենք, որ ցուցարարները բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Վերջին տվյալով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում ձայների  80,23%–ով։