Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 23 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ օգոստոսի 10-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 40433 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 6793 մարդ, կատարվել է 176354 թեստավորում, առողջացել է 32616 վարակված։ Մեկ օրում արվել է 340 թեստ:

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 796 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 228 -ն են: