Օգոստոսի 9-ին` Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:

Ինչպես հայտնում է «Հրապարակը»,  մահացածները Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրը` Թամարա Մարությանն ու նրա ամուսինը և երեխաներն են:

Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները. նրանցից 2-ը 9 եւ 15-ամյա երեխաներ են