ԱՊՀ դիտորդական առաքելությունը Բելառուսի նախագահական ընտրությունների անօրինականության մասին վկայող փաստեր չի հայտնաբերել: Այս մասին հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, հաղորդում է Սպուտնիկ Բելառուսը

Նրա խոսքով՝ Բելառուսի իշխանություններին եւ ընտրական հանձնաժողովին չի կարելի մեղադրել քաղաքական ճնշման եւ սոցիալական լարվածության աճի մեջ, քանի որ նրանք գործել են Բելառուսի օրենսդրության շրջանակներում:

Դիտորդները նշել են, որ Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են կազմակերպված, իսկ օրվա վերջում ընտրատեղամասերում հերթերը առաջացել են սադրիչ կոչերի պատճառով: