Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աբաս Մուսավին անընդունելի է համարել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի` որպես արդարացում օգտագործումը «որոշ անձանց, խմբերի եւ արտասահմանյան երկրների կողմից քաղաքական նպատակներին հասնելու համար», հայտնում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նրա` Լիբանանում որոշ մարդիկ հասնում են քաղաքական նպատակների դրսից սադրանքների միջոցով:

Մուսավին հավելել է, որ Իրանը ողբերգության հենց սկզբից աջակցել է լիբանանյան ժողովրդին եւ երկրի կառավարությանը` հավելելով, որ դեպքի ասպեկտները գտնվում են ուսումնասիրման փուլում: