ԵՄ-ը կարող է վերանայել Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Յացեկ Չապուտովիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է Մինսկում իրավիճակի զարգացումից եւ իշխանությունների գործողություններից:

Նախարարը նշել է, որ նա խնդրել է քննարկել իրավիճակը ԵՄ ԱԳՆ Խորհրդրում Բելառուսում կայացած ընտրություններից հետո:

ԿԸՀ նախնական տվյալներով՝ գործով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթում է ձայների 80,23 տոկոսով: Տնային տնտեսուհի Սվետլանա Տիխանովսկայան, ում համարում էին նրա գլխավոր մրցակիցը, հավաքել է ձայների 9,9 տոկոսը: Էքզիթփոլերի արդյունքների հայտարարումից հետո Մինսկում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել, որոնք վերածվել են իրավապահների հետ բախումների: Արդյունքում ձերբակալվել է 3000 մարդ, տուժել են ոստիկանության տասնյակ աշխատակիցներ եւ ցուցարարներ: