Բելառուսում ինտերնետն անջատվում է դրսից, սա իշխանությունների նախաձեռնություն չէ: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւի հետ հանդիպմանը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

«Ինչ-որ մեկը չի հանգստանում, կոչ են անում փողոց դուրս գալ: Նունիսկ անջատում են ինտերնետն արտասահմանից` բնակչության դժգոհությունն առաջացնելու համար: Հիմա մեր մասնագետները պարզում են, թե որտեղից է գալիս այս արգելափակում: Ուստի եթե ինտերնետը լավ չի աշխատում, դա մեր նախաձեռնությունը չէ, դա դրսից է»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ըստ Լուկաշենկոյի` Բելառուսի վրա, փորձում են նպատակային ճնշում գործադրել տարբեր կողմերից, «հիբրիդորեն գործում են բոլոր ուղղություններով»: «Բայց մենք կդիմակայենք»,- շեշտել է Բելառուսի նախագահը: