Մոտ 3000 մարդ ենթադրաբար կարող էր վարակվել կորոնավիրուսով հուլիսի 24-ին մզկիթի կարգավիճակով Սուրբ Սոֆիայի բացման արարողության ժամանակ, գրում է Ahval-ը՝ վկայակոչելով Անկարայի համալսարանի դոցենտ, առողջապահության ոլորտի թուրք մասնագետ Սարփա Յուներին:

Հուլիսին վերաբացման արարողության ժամանակ հարյուրավոր անախտանիշ հիվանդների առկայությունը կարող էր հանգեցնել վարակի խոշոր բռնկման, թուրքական ANKA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է բժիշկը:

«Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ այնտեղ կարող էր լինել 1000 հիվանդ... Եթե հաշվի առնենք (վիրուսի) փոխանցման արագությունը, այդ հիվանդները կարող էին վարակել 2000-3000 այլ մարդկանց։ Ես կարծում եմ, որ այս հավաքը կմեծացնի Ստամբուլում դեպքերի թիվը»,- ասել է Յուները:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ստամբուլում տեղի ունեցավ Սուրբ Սոֆիայի տաճարի, որպես մզկիթի, պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցում էին հազարավոր մարդիկ: