Ազգային ժողովի դարպասներն այսօր՝ օգոստոսի 10-ին, փակվել են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անվտանգության աշխատակիցներն ասացին, որ տեխնիկական աշխատանքներ են արվում այդ պատճառով են փակել։

Նշենք, որ այսօր ժամը 18։00-ի սահմաններում Ազգային ժողովի այգում հանուն Ամուլսարի պաշտպանության` գործնագործ պետք է խաղային։

Ակցիայի մասնակիցները իրենց համերաշխությունն են պատրասվում հայտնել Ջերմուկի եւ հարակից համայնքների բնակիչների՝ ավելի քան երկու տարի տեւող արդար եւ անկոտրում պայքարին։ Պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը եւ վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը։

Կազմակերպիչները հիշեցնում են, որ Ամուլսարի հանքի շահագործումը կհանգեցնի շրջակա միջավայրի եւ ջրային ռեսուրսների աղտոտմանը, մարդկանց առողջության վիճակի, կենսապայմանների վատթարացմանը, կենսաբազմազանության ոչնչացմանը: