Նիգերիայի իսլամական դատարանը 22-ամյա երաժշտին կախելու միջոցով մահապատժի է դատապարտել այն բանից հետո, երբ նրան մեղավոր է ճանաչել Մուհամմեդ մարգարեի հանդեպ անարգանքի մեջ, հայտնում է BBC-ն:

Կանոյի նահանգի գերագույն շարիաթի դատարանը որոշում է կայացրել, որ Յահայա Շարիֆ-Ամինուն WhatsApp-ի միջոցով տարածած իր երգում անարգել է աստծուն: Կալանավորված երգիչը կարող է բողոքարկել պատիժը:

Երաժիշտը երգը հորինելուց հետո փախուստի է դիմել: Բողոքի ակցիայի մասնակիցները այրել են նրա ընտանիքի տունը եւ հավաքվել են իսլամական ոստիկանության գրասենյակի մոտ, որը հայտնի է որպես «Հիսբահ»՝ պահանջելով նրա դեմ միջոցներ կիրառել։

Նրա քննադատները երգը սրբապիղծ են անվանել, քանի որ այն իմամին Մուհամմեդ մարգարեից ավելի բարձր է դասում: