Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հրաժարական կտա, հաղորդում է MTV-ն:

Հասարակական աշխատանքների եւ տրանսպորտի նախարար Միշել Նաջարը հայտարարել է, որ Դիաբը կհայտարարի կառավարության հրաժարականի մասին: Առողջապահության նախարար Համադ Հասանն էլ հայտարարել է, որ վարչապետը հրաժարական կտա, սակայն նրա հրաժարականը չի նշանակում, որ նա խուսափում է պատասխանատվությունից:

Նշենք, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո վերսկսվել են ներկայիս իշխանությունների հրաժարականի պահանջով ցույցերը: