Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը հայտարարել է, որ անձամբ կապ է հաստատել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որպեսզի քննարկի «Հյուսիսային հոսք-2» նախագծում մասնակության համար պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքները, հաղորդում է AP-ը:

Մաասը հայտնել է, որ զանգել է Պոմպեոյին, որպեսզի քննարկի նամակը, որն անցած շաբաթ ուղարկել են Թեդ Քրուզը, Թոմ Քոթթոնը եւ Ռոն Ջոնսոնը: Նամակն ուղղված էր Faehrhafen Sassnitz GmbH ընկերությանը՝ Մուկրան նավահանգստի օպերատորին:

Նա զրույցի այլ մանրամասներ չի հայտնել:

Նավահանգիստը առանցքային կետ է նավերի համար, որոնք մասնակցում են գազամուղի կառուցման նախագծին, որով բնական գազ է մատակարարվելու Ռուսաստանից դեպի Գերմանիա:

ԱՄՆ-ում պնդում են, որ նախագիծը սպառնալիքի տակ է դնում եվրոպական անվտանգությունը:

Նամակում սենատորները նշում են, որ դա պաշտոնական ծանուցում է այն մասին, որ օպերատորը, տնօրենների խորհրդի անդամները, կորպորատիվ պաշտոնական անձինք, բաժնետերերն ու աշխատակիցները գտնվում են իրավաբանական եւ տնտեսական պատժամիջոցների տակ հայտնվելու ռիսկի տակ, եթե չդադարեցնեն նախագծի համար ծառայությունները:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտն ավելի վաղ ասել է, որ Գերմանիան դեմ է Անցած ամիս Մերկելը հայտարարել է, որ «էքստերիտորիալ պատժամիջոցներին»: «Գերմանիայի կառավարությունն աջակցում է ընկերություններին, որոնք պատժամիջոցներ են սպառնում»,-ասել է նա: