Ազգային ժողովի դիմացից այսօր՝ օգոստոսի 10-ին, բերման է ենթարկվել 10 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Նշենք, որ ամուլսարի պաշտպաններն ԱԺ-ի դիմաց գործնագործ խաղալիս են բերման ենթարկվել։

ԱԺ դարպասներն այսօր փակ էին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ անվտանգության աշխատակիցներն ասել էին, որ տեխնիկական աշխատանքներ են տարվում։

Ակցիայի մասնակիցները իրենց համերաշխությունն էին հայտնում Ջերմուկի եւ հարակից համայնքների բնակիչների՝ ավելի քան երկու տարի տեւող արդար եւ անկոտրում պայքարին։ Պահանջում էին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը եւ վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը։

Կազմակերպիչները հիշեցնում էին, որ Ամուլսարի հանքի շահագործումը կհանգեցնի շրջակա միջավայրի եւ ջրային ռեսուրսների աղտոտմանը, մարդկանց առողջության վիճակի, կենսապայմանների վատթարացմանը, կենսաբազմազանության ոչնչացմանը:

Ամուլսարի պաշտպանները ԱԺ-ի դիմաց գործնագործ խաղալիս բերման ենթարկվեցին