Ադրբեջանում Ապշերոնի շրջանի Աշաղի Գյուզդեկ գյուղի բնակիչները նախօրեին բողոքի ցույց են անցկացրել եւ փակել են Բաքու-Շամախի մայրուղին:

Գյուղացիները դժգոհել են ջրի պակասից, որը նրանք ստիպված են գնել մեքենաներով:

Ինչպես haqqin.az-ին հայտնել են երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր է ուղարկվել ոստիկանության ջոկատ: Ցուցարարների հետ ոստիկանության աշխատակիցները կանխարգելիչ զրույց են ունեցել եւ լսել են նրանց բողոքները: Զրույցից հետո ցուցարարները գնացել են տուն:

Ներկայում տեղական իշխանությունները զբաղվում են գյուղի բնակիչների խնդիրների լուծմամբ: