Բրատիսլավայում Ռուսաստանի դեսպանությունը առայժմ չի մեկնաբանում Սլովակիայից ռուս դիվանագետների վտարման մասին տեղեկատվությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

«Չենք մեկնաբանում սլովակյան լրատվամիջոցների այս տեղեկատվությունը»,- ասել են դեսպանությունում:

Ավելի վաղ բրատիսլավյան Markiza հեռուստաալիքը հաղորդել էր, որ Սլովակիայի իշխանությունները վտարում են երեք ռուս դիվանագետների: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ խոսքը Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցների մասին է:

Ըստ Bloomberg- ի՝ Սլովակիան դիվանագետներին լրտեսության մեղադրանքով է վտարում: