Լիբանանի նախագահ Միշել Աունը շնորհակալություն է հայտնեց վարչապետ Հասան Դիաբին եւ կառավարությանը ու խնդրել է նրանց շարունակել աշխատանքը՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը:

Ավելի վաղ Դիաբը հայտարարել էր կառավարության հրաժարականի մասին եւ դիմել էր նախագահին՝ կաբինետի հրաժարականի դիմում ներկայացնելու համար:

Հեռանալով նախագահական նստավայրից` Դիաբը լրագրողներին ասել է. «Աստված պահպանի Լիբանանը, սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել»,- հայտնում է լիբանանյան MTV հեռուստաալիքը:

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Բեյրութի նավահանգստում 200 մարդու մահվան պատճառ դարձած պայթյունի հետեւանքով բողոքի ցույցերի պայմաններում։

Ազգին ուղղված իր հեռուստատեսային ուղերձում Դիաբը խոստովանել է, որ պայթյունի պատճառը համակարգային կոռուպցիան է: