Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Սևանալճի ափի մի շարք շինություններ քանդվելու են: Իսկ որևէ բան ե՞րբ է վերջապես կառուցվելու: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Մինչև հիմա ձեր միակ «կառուցածը» «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի երթևեկությունը շրջանաձև դարձնող ձողերի տեղադրումն էր, որը նույնիսկ 1 ամիս չմնաց, «կառուցելու» քառասունքը չլրացած քանդեցիք...

Հա, մոռացել էի, Մաշտոցի պուրակում սրճարան եք կառուցում», գրել է Արսեն Բաբայանը: