LRT հեռուստաալիքը հայտնել է Բելառուսի նախագահության ընդդիմադիր թեկնածուՍվետլանա Տիխանովսկայայի` Լիտվա ժամանման մանրամասները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Լինաս Լինկյավչյուսը, նա ժամանել է Լիտվա եւ այժմ գտնվում է ապահով վիճակում:

Լիտվայի արտգործնախարարության ղեկավարի խոսքով` Տիխանովսկայան երկիր է ժամանել այս գիշեր:

«Գիշերը լարված էր, նրան կալանավորված էր շատ երկար ժամանակ` մոտ յոթ ժամ: Մենք չգիտեինք ոչ նրա ձերբակալման հանգամանքները, ոչ էլ նրա գտնվելու վայրը»,- ասել է նախարարը:

Լինաս Լինկյավիչյուսը հավելել է, որ Տիհանովսկայան սպառնալիքներ է ստացել, եւ նրա հետ կապ հաստատելու անհաջող փորձերից հետո սկսվեցին նրա որոնումները:

«Ամբողջ գիշեր կապի կորուստ կար, բոլորն անհանգստանում էին»,- ասաց նախարարը` հավելելով, որ այժմ Տիխանովսկայան գտնվում է «ապահով երկրում, ինչն ամենակարեւորն է»: