Արարատի մարզում օգոստոսի 9-ին այգալացի (Էքնահող) արարողությանը սննդային թունավորում ստացած 15 քաղաքացիները Վեդիի եւ Արարատի բժշկական կենտրոններից դուրս են գրվել։

Վեդիի բկ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ էր տեղափոխվել 5 քաղաքացի. «4 քաղաքացի էլ կային, որոնք լավ չէին զգում իրենց, սակայն հրաժարվեցին մնալ հիվանդանոցում»։

 Մեզ հետ զրույցում Արարատի բկ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանն էլ ասաց, որ 10 քաղաքացի էլ իրենց մոտ էր տեղափոխվել. բոլորն առողջացած դուրս են գրվել։

Մեր հարցին՝ արդյոք հայտնի՞ է՝ ինչ սննդային թունավորում է եղել քաղաքացիների մոտ, Սարդարյանն ասաց, որ այսօր են ստանալու հետազոտության պատասխանները։

Արարատի մարզում էքնահողի 15 մասնակիցներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են «Վեդի» եւ «Արարատ» բկ-ներ