Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձ է հրապարակել, որում հաստատել է, որ հեռացել է Բելառուսից:

«Ես մտածում էի, որ այդ քարոզարշավն ինձ կոփել է եւ այնքան ուժ է տվել, որ ամեն ինչի կդիմանամ: Սակայն այդպես էլ մնացի նախկին թույլ կինը: Ինձ համար շատ ծանր որոշում կայացրեցի: Այդ որոշումն ինքնուրույն եմ կայացրել: Ոչ ոքի չեմ ցանկանում նման որոշման առջեւ կանգնել: Մարդիկ, խնայեք ձեզ: Երեխաներն ամենակարեւորն են մեր կյանքում»,-ասել է նա:   

Ավելի վաղ հաղորդվել է, որ նա մեկնել է Լիտվա: