Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 10-ին բաժին է ներկայացել 27-ամյա Գեղամ Ղ.-ն, որը օգոստոսի 5-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 10-ին Էրեբունու բաժին է ներկայացել 64-ամյա Արշալույս Հ.-ն, որը ապրիլի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին և 3-րդ մասերի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: