Իտալիայի կառավարությունը փորձում է պարզել խորհրդարանականների ինքնությունը, որոնք պետական ​​փոխհատուցում են ստացել ինքնազբաղված քաղաքացիների համար համավարակի հետ կապված լոքդաունների ներդրման շրջանում, գրում է The Guardian-ը:

Ավելի վաղ La Repubblica-ն հաղորդել էր, որ 2000 տարածաշրջանային եւ տեղական քաղաքական գործիչներ դիմել են  երկրի սոցիալական ապահովության գործակալություն` 600 եվրոյից մինչեւ 1000 եվրոյի չափով փոխհատուցման համար:

Այս բացահայտումը վրդովմունք է առաջացրել Իտալիայում: Բոլոր կուսակցությունների առաջնորդները կոչ են արել հրապարակել այդ խորհրդարանականների ինքնությունը եւ ստիպել հրաժարական տալ:

Ենթադրվում է, որ անազնիվ պահվածքի մեջ կասկածվող երեք քաղաքական գործիչները «Լիգա» կուսակցության անդամ են, մեկը` «Հինգ աստղի» շարժումից, մյուսը` «Առաջ, Իտալիա» կուսակցությունից: