Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրերից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Դրա համար օգտագործվել է ռուսական պատվաստանյութը, որն այսօր Ռուսաստանն առաջինը գրանցել է աշխարհում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՄԿ-ն:

«Իմ դուստրերից մեկն այդպիսի պատվաստում է արել»,- ասել է Պուտինը` հավելելով, որ այս կերպ իր դուստրը մասնակցել է փորձարկմանը:

Պուտինը հայտնել է, որ առաջին պատվաստումից հետո դստեր ջերմաստիճանը բարձրացել էր մինչեւ 38 աստիճան, հաջորդ օրն ընկել է 37 եւ այդքանը:

Ավելի վաղ Պուտինը, հայտարարելով պատվաստանյութի գրանցման մասին, ասել էր, որ այն բարձր արդյունավետություն եւ անվտանգություն է ցույց տվել: