Ռուսաստանը զգալի թվով կիբեռհարձակումներ է գրանցել Գերմանիայից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ բանակցությունների արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք գերմանական կողմին մտահոգություն ենք հայտնել՝ կապված կիբեռանվտանգության հարցով փոխգործակցության հետ: Նշել ենք, որ անցած եւ այս տարի ինտերնետի գերմանական սեգմենտից մեծ թվով կիբեռհարձակումներ ենք գրանցել մեր տարածքում օբյեկտների եւ կազմակերպությունների վրա»,-ասել է նա: