ԵՄ-ի հարաբերությունները Բելառուսի հետ վերանայվում են երկրում տեղի ունեցած վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին:

«Վերանայվում է Եվրամիության եւ Բելառուսի միջեւ հարաբերություններին վերաբերող հարցերի ամբողջ սպեկտրը` կիրակի նախագահական ընտրությունների հետ կապված տխուր իրադարձությունների կապակցությամբ»,- մամուլի ասուլիսին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը:

Նա նաեւ հայտարարել է ԵՄ անդամ 27 երկրների համատեղ հայտարարության նախապատրաստման մասին` Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, սակայն հայտարարության ճշգրիտ ամսաթիվը չի նշել: